Գյումրի, Մովսես Խորենացի 34/5
+374 94 704 774, +374 99 704 774, +374 55 704 774, +374 77 704 774
info@panarm.info

Գյումրիի հանգչող լույսերը՝ զարգացող տուրիզմի համապատկերին

Գյումրիի հանգչող լույսերը՝ զարգացող տուրիզմի համապատկերին

Վերջին տարիներին հանրապետության երկրորդ քաղաքն ուշադրության կենտրոնում է:Գյումրի են այցելում բազմաթիվ  օտարերկրացիներ ,հետաքրքրվում են ,տպավորվում ,շրջում քաղաքով:Հետաքրքրությունը հատկապես մեծ է Հայաստանի տարբեր մարզերի բնակիչների մոտ:Քաղաքում, կարելի է ասել ,աննախադեպ ակտիվություն է .Գյումրիի փողոցները լեփ -լեցուն են մարզերից եկած զբոսաշրջիկներով:Քաղաքի թանգարանները,պատմամշակութային ,հետաքրքրական վայրերը և ամենահիշվողն ու տպավորողը՝Գյումրիի կոլորիտը,հին շինությունները ,դռները,քարերը,տները ,որոնք առաջինն են աչք ծակում ,գրավում զբոսաշրջիկին:Բավական է մի քանի ժամ շրջել քաղաքով ու անմիջապես նկատում ես Գյումրիի կոլորիտային հատվածներում լուսանկարվող տուրիստներին:

Մեր ՝գյումրեցիներիս համար սովորական թվացող պարզունակ երևույթներն ՝ օրինակ երևանցիներին  կամ մեկ այլ մարզի բնակիչներին անսահման հիացմունք ու զարմանք է պատճառում:Հետաքրքրական է,որ գրավում է հնությունը,պարզությունը:Հատկանշական է նաև այն,որ Գյումրիում սկսել են ակտիվ ներդրումներ անել ,զարգացնել ռեստորանային և բիզնես ոլորտը:Քաղաքի  բանուկ հատվածներում իրար հետևից նորաբաց ռեստորաններ են,հյուրատներ ,հյուրանոցներ:Շատերը Գյումրիում սկսել են բնակարաններ վարձակալությամբ տալ կամ գնել այն:

Գյումրի այցելող զբոսաշրջիկին շատ բան կա պատմելու ու ցուցադրելու:Պատմամշակութային հնություններին ու կոլորիտին լրացնում է փորձառնական զբոսաշրջությունը:Գյումրիում հատուկ ,տարբերվող տաղանդով անհատներ կան՝քանդակագործներ,նկարիչներ,զանազան հետաքրքիր ու չկրկնվող հավաքածուներ ստեղծող արվեստագետներ ,երիտասարդներ,որոնք նորարարական գաղափարներով ,այսպես ասած քաղաքի բրենդային կերպարներն են և վերջապես գյումրեցիների հետ շփվում են ,որ հումորն անպակաս լինի:

Ծիծաղի ու երգիծանքի բնօրրանում ամեն բառն ու խոսքը հումորի է վերածվում:Տարբերվող ու համադամ ուտեստներ ունի Գյումրին,համեղ խոհանոցը ճաշակելու համար էլ գոնե մեկ օրով զբոսաշրջիկները բաց չեն թողնում լավագույն  հնարավորությունը բացահայտելու հայրաքաղաքը:Հիմա փորձենք թվային տեսքով ներկայացնել զբոսաշրջության պատկերը Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում:

Վիճակագրական կոմիտեի 2020 թ. փետրվարի 5-ին հրապարակած տվյալների համաձայն՝ տասը տարվա ընթացքում՝ 2009-2019-ի թվականներին, Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը աճել է շուրջ 1 միլիոն 300 հազարով: Եթե 2009-ին Հայաստան էր եկել մոտ 587 հազար զբոսաշրջիկ, ապա 2019-ին զբոսաշրջիկների թիվը հասել է 1,9 միլիոնի:

Ի դեպ, 2006 թվականից ի վեր Հայաստանում գրանցվել է զբոսաշրջիկների թվի շարունակական աճ։ Բացառություն է եղել 2015 թվականը, երբ 2014-ի համեմատ Հայաստան էր ժամանել շուրջ 11 հազարով ավելի քիչ զբոսաշրջիկ: 

2016-ից սկսած՝ զբոսաշրջիկների հոսքը կրկին աճ է գրանցել. այդ տարի Հայաստան էր եկել 1 միլիոն 260 հազար զբոսաշրջիկ՝ շուրջ 67 հազարով ավելի շատ, քան 2015-ին։ 

Իսկ 2017-ին Հայաստան է այցելել շուրջ 1,5 միլիոն զբոսաշրջիկ՝ 18,7 տոկոսով ավելի շատ, քան 2016-ին։ Սա 2006-ից ի վեր գրանցված ամենամեծ աճն է։  

2018-ին արդեն զբոսաշրջիկների թիվը հասել է 1 միլիոն 652 հազարի՝ նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 11 տոկոսով:

2022 թ.-ի հունվարից-մարտ Հայաստան է այցելել ավելի քան 249 հազար զբոսաշրջիկ, ինչը 188 տոկոսով ավելի է 2021-ի նույն ժամանակահատվածից: Սակայն դեռ զիջում է՝ 2020 (18.9%) և 2019 (31.6%)-ի առաջին եռամսյակների ցուցանիշին:

Հայաստան այցելած զբոսաշրջիկների հիմնական մասը Ռուսաստանից (108.976) է եղել, հաջորդում է Իրանը (24.158), երրորդը Վրաստանն է (23291): Առաջատարների ցուցակում են նաև Ուկրաինան (4027), Միացյալ Նահանգներն (3917) ու Բելառուսը (2853):

Այս վիճակագրության ընդհանուր նկարագրում հստակ թվեր չկան,որոնք արտահայտում են արդեն Գյումրի այցելող զբոսաշրջիկների թիվը:Որևէ տեղ դրանք չեն արտացոլվում մինչդեռ հանրապետության երկրորդ քաղաքը գոնե ներքին տուրիզմի համար ամենապահանջվող ուղղություններից է:,Ի դեպ ,շատ զբոսաշրջիկներ,որոնք այցելում են Գյումրի գոհ են մատչելիությունից:Համեմատաբար մայրաքաղաքի ,կամ Հայաստանի  այլ քաղաքների ,Գյումրիում սրճարանառեստորանային ծառայությունները բավական հարմար գներ են առաջարկում այցելուին:

Ի՞նչ հիմնական խոչընդոտներ կան Գյումրիում զբոսաշրջության զարգացման համար

զբոսաշրջային ձեռնարկությունների համար զարգացման ծրագրերի
բացակայությունը,
 համայնքի պատմամշակութային արժեքների ոչ բավարար ներկայացման
հնարավորությունը,
 բարձր որակ ապահովող զբոսաշրջության ինդրուստրիայի համալիրի
բացակայության, քաղաքի բրենդավորման ու ներկայացման ոչ բավարար
մակարդակը,
 պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների, շենքերի և փողոցների
եռալեզու ցուցանակներով կահավորված չլինելը
 քաղաքի բազմալեզու քարտեզներով ցուցանակների բացակայությունը
 տեղական ճանապարհային նշանների եւ ցուցանակների նվազ
քանակությունը  փողոցներում եւ հուշարձանների մոտ և՛ եղած ցուցանակների ցածր
որակը ձեւավորման եւ բովանդակության իմաստով,վատ են տեղակայված: Իրավիճակը
հատկապես ավելի է վատանում օրվա մութ ժամանակ, երբ լուսավորության
անբավարար մակարդակը կարող է նշանները դարձնել անտեսանելի և չապահովել
անվտանգ երթևեկություն,
 ոչ մշակութային նյութական ժառանգության տիրապետողների մասին տվյալների
բազայի բացակայությունը,
 համայնքի որոշ անբարեկարգ փողոցների և շենքերի վիճակը, ինչպես նաև մյուս
ենթակառուցվածքների զարգացվածության ոչ բավարար մակարդակը:
 Հասարակական զուգարանների գրեթե իսպառ բացակայությունը

Քաղաքի առավելությունները՝

 

ՀՀ երկրորդ խոշոր քաղաք
 Բնակլիմայական ամառային զով պայմաններ
 Խմելու ջրի ներհամայնքային համակարգի
առկայություն
 Համայնքի գազաֆիկացվածության բարձր աստիճան
 Հեռախոսակապի և հեռուստաընկերությունների
առկայություն
 Օդանավակայանի և երկաթգծի առկայություն
 Ոլորտային ենթակառուցվածքների առկայություն
 Տեխնիկական բավարար ապահովվածություն ունեցող
առողջապահական կառույցների առկայություն
 Շինանյութերի հանքավայրերի մոտակա
տեղադրություն
 Ժամանակակից առևտրի և սպասարկման օբյեկտների
առկայություն
 Պատմաճարտարապետական եւ ճարտարապետական
հուշարձանախմբերի մեծ խտություն քաղաքի եւ
հարակից տարածքներում
 Ներդրողների համար նպաստավոր պայմանների
ստեղծման գործում համայնքային իշխանության
պատրաստակամություն

Կարելի է ասել որքան տեմպով է  զարգանում  քաղաքում տուրիզմը ,նույնքան նվազում են առաջ գնալու հնարավորությունները,նորացնելու ,թարմացնելու բարեփոխումները:Հիմա քաղաքում գերխնդիր է քաղաքային տրանսպորտը հենց գյումրեցիների համար:Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռում են նոր միկրոավտոբուսները,սակայն դրանք տևական ժամանակ է չեն շահագործվում,իսկ այն տրանսպորտային միջոցները,որոնք սպասարկում են միջքաղաքային երթուղին գործում են ամենաշատը մինչև 19:00-ը:Զարմանալին այն է ,որ Հայաստանի երկրորդ քաղաքում մինչև հիմա բավարար լուսավորություն չկա:

Լուսավորված են  և դարձյալ ոչ ամբողջությամբ միայն քաղաքի կենտրոնական փողոցները,ծայրամասերն անտեսված են անգամ՝ վտանգավոր,առավելևս զբոսաշրջիկին աշխատում են զերծ պահել քաղաքի ծայրամասային հատվածներից դեռևս 1988թ-ի աղետալի երկրաշարժի հետևանքները իրենց հետագիծը թողել են:Սրանից զատ վերջին տարիներին զբոսաշրջիկները որքան շատ հետաքրքրվեցին մեր քաղաքով, այդքան ավելի արագ սկսեցին քաղաքի լույսերն հանգչել…քաղաքում կյանքը ,կարծես, ընդհատվում է 18:00-ին երբեմն ,երբ քաղաքում միջոցառումներ են անցկացվում հնարավոր է 21:00-ին կամ 22:00-ին փողոցներում քայլող քաղաքացիների հանդիպել:Իսկ սովորական ,պասիվ օրերին գիշերային Գյումրիում գիշերային խոր լռություն է ,տուրիստին էլ շլացնող լույսերով զարմացնելու ոչինչ չկա:

Քաղաքի համաչափ զարգացման համար իր բոլոր բաղադրիչներով ակնկալվում է քաղաքային ու մարզային գերատեսչություններից արդյունքներ,իրողությունն այն է ,որ այս ոլորտում ՝զբոսաշրջության կոնկրետ ու հստակ բացթողումներ կան ,որոնց շտկման համար էլ նույնքան հստակ ու կոնկրետ հայեցակարգ է պետք մշակել:Վերը թվարկված բոլոր ենթակետերը վերանայելով,հակասություններն ուղղելով ,եղած ռեսուրսներն ու լծակները օգտագործելով:

Հեղինակ՝Կիմա Եղշատյան