Հայաստանն ու Սփյուռքը միավորող կոնսորցիում՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց միություն։ Ունի 3 ռազմավարական առաքելություն․
- Հայապահպանություն
- Քաղաքացիական վերահսկողություն
- Սոցիալական ձեռներեցություն։
Էկոավանների կառուցապատումը ծառայում է այս առաքելությունների իրագործմանը։


Էկոավանները Միավորված ազգերի կազմակերպության՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համապատասխանող կառուցվող թաղամասեր են։ Առանձնացված են այդ ռազմավարական նպատակների երեք խումբ։

- Բարեկեցություն,
- Պարենային ապահովություն,
- Կայուն տնտեսական աճ,
- Անհավասարության կրճատում։

- Մաքուր ջուր և էկոլոգիա,
- Մատչելի և ժամանակակից էներգիա,
- Որակյալ կրթություն,
- Կայուն էկոհամակարգեր։

- Նորարության և ենթակառույցներ,
- Անվտանգ բնակավայր,
- Արտադրության մոդելներ,
- Համագործացություն։
Արևմտյան կոնստրուկցիայով և ոճով տների կառուցապատման ընկերություն։ Էներգաարդյունավետ տները կառուցվում են․
- SIP վահանակներից
- Երեսպատման թերմովահանակներից
- Հիպերմամլված աղյուսից։
Կանադական տեխնոլոգիայով է կառուցված ԱՄՆ-ի և Կանադայի առանձնատների 95 տոկոսը։






SIP վահանակներով տան կարկասը հնարավոր է կառուցել հաշված օրերի ընթացքում՝ առանց ծանր տեխնիկայի ներգրավման։


SIP վահանակներով կառուցվում է թերմոս-տուն։ Ընդամենը 17,4 սմ հաստությամբ պատի էներգախնայողությունը հավասար է 2,7 մետրանոց աղյուսե պատի նույն ցուցանիշին։
Հարավային բևեռում ամերիկյան արկտիկական կայանը կառուցվել է SIP վահանակներով։ Հարավային բևեռում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև մինուս 60-70 աստիճան։
Կանադական տեխնոլոգիայով տան ամրությունն ապահովում է փայտե կարկասը, որը համակցվում է վահանակների հետ՝ ապահովելով առավելագույն ամրություն։ Այս կոնստրուկցիայով կառուցվող տունը դիմանում է մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի։ Ստանդարտներին համապատասխան կառուցված տան շահագործման ժամանակահատվածն 100 տարի ու ավելին է։