Գյումրի, Մովսես Խորենացի 34/5
+374 94 704 774, +374 99 704 774, +374 55 704 774, +374 77 704 774
info@panarm.info

Կրթության ոլորտի ակնառու բացերը՝շղթայական խնդիրների ստեղծում

Կրթության ոլորտի ակնառու բացերը՝շղթայական խնդիրների ստեղծում

Որպեսզի մոտավոր պատկերացում կազմենք թե կրթական համակարգն առհասարակ ինչպիսի էտապներ է անցել Հայաստանում փորձենք կարճ պատմական ակնարկ տալ հայոց պատմությունից մի քանի ուշագրավ մեջբերումներով:5-րդ դարը համարվում է հայոց դպրության ,գիր գրականության ոսկեդարը ,երբ թռիչքային վերելք ապրեց պատմագրությունը,փիլիսոփայությունը, թարգմանական և կրոնական գրականությունը, քերականությունը, ճարտախոսությունը, վարքագրությունը։Սա ,թերևս, այն ծաղկուն ժամանակաշրջանն էր ,երբ կրթությունն ու գիտությունը Հայաստանում զարգանում էին կարելի է ասել ժամ ժամի ՝բացվում էին կրթօջախներ,հիմնվում էին վարժարաններ:5-րդ դարում էին,որ պատմիչների, այսպես ասենք, աստղաբույլը սկսեցին գրել մեր պատմությունը և ընդհանրապես պատմական բոլոր ժամանակներում անգամ այն շրջանում ,երբ Հայաստանը բաժանված է եղել երկու մասի պահպանվել է կրթության ,գիտության որակական բարձր ցենզը օրինակ ՝19-րդ դարի վերջին ու 20-ի սկզբին կրթական համակարգի նկատմամբ վերաբերմունքն այնքան խիստ էր,որ բոլոր թերուս վարժապետները հեռացվում էին դպրոցներից և կրթական համակարգը նկատելի առաջընթաց էր գրանցել:

Վերադառնանք հայոց պատմության նորագույն շրջան մի փոքր առաջ անցնելով:2005 թվականից սկսած Հայաստանը կրթական լուրջ բարեփոխումների էտապ է անցնում խոսքը Բոլոնյան կրթական համակարգի մասին է ,որին միացած է նաև Հայաստանը:Շուրջ 46 պետություն բոլոնյան կրթական համակարգի անդամ է համարվում:Եվ ինչպես մյուս բոլոր երկրները Հայաստանը ևս որոշակի պարտավորություններ է կատարում ,այսպես ասած ,սպասարկելով բոլոնյան կրթական համակարգի վերադասին:Կրեդիտների համակարգի ներդրում, աջակցություն ուսանողների և գիտամանկավարժական կազմի շարժունությանը, որակի ապահովման ասպարեզում եվրոպական համագործակցության խրախուսում, բարձրագույն կրթության եվրոպական չափայնության խթանում, շարունակական կրթության կարևորում, աջակցություն եվրոպական բարձրագույն կրթական տարածքի գրավչության բարձրացմանը, դոկտորական ծրագրի ներդրում:

Սա բոլոնյանի փաթեթի ենթակետերն են ,որոնք կատարում է նաև Հայաստանը:Նկատելին այն է,որ կրթական այս համակարգի էությունը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելն է մյուս բոլոր երկրների կրթակարգերը:Նկատենք,որ Հայաստանում ցանկացած բարեփոխում ,փոփոխություն,նորամուծություն խիստ սպեցիֆիկ է տեղայնացվում  այդ թվում նաև կրթական համակարգը:Բոլոնյան կրթական համակարգը տեղայնացնելը հայաստանյան կրթական միջավայրին շատ փորձագետների ,մանկավարժների ,մասնագետների կարծիքով նպատակային չէ:Մեկ պարզ օրինակ բերենք աշակերտը դպրոցում սովորում էր նախկինում տասը տարի այժմ դպրոցականն ավարտում է 12 տարով:Վերջին երկու տարին շատ ուսուցիչների կարծիքով աշակերտներն ուղղակիորեն վատնում են իրենց ժամանակը:Սրանից զատ այդ երկու տարին աշակերտը չի կենտրոնանում  բոլոր առարկաները հավասարաչափ սովորելուն այլ՝ նրանք,որոնք ընտրել է որպես ապագա մասնագիտություն:

Մասնագիտության ընտրությունը մեր օրերում՝  հաշվարկային մոտեցու՞մ  լավ աշխատավարձ ունենալու հեռանկարով,թե՞ ժամանակին համընթաց քայլելու իրողություն:

Սխալված չենք լինի,որ ասենք գրեթե տասը տարի է ինչ Հայաստանի կրթական համակարգում մասնագիտությունների ընտրության  հարցում նմանատիպ կամ միօրինակ ընկալում ու մոտեցում կա:Բոլորն ուզում են տնտեսագետներ դառնալ ,ֆինանսիստ բառն ինքնին գրավում է շրջանավարտին ,հաշվապահը ,հետո մարքեթինգային ոլորտը և վերջին տարիներին թոփ մասնագիտությունների առաջին սանդղակում IT ոլորտն է:Այս տարի ևս նույն պատկերն է հանրապետության բուհերում  տնտեսագիտականի մայր բուհում  ֆինանսեր և կառավարում բաժինն առաջատարն է նույնը նաև բուհի Գյումրիի մասնաճյուղում ու հաջորդում են  աշխատաշուկայում պահանջարկ վայելող մասնագիտությունները:Մի քանի թվային օրինակներ բերենք մասնավորեցնելով հանրապետության երկրորդ քաղաքը:Շիրակի պետական համալսարանի դիմորդների թիվը 276-ն է ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ 100-ով պակաս է:Ամրագրված տեղերը համալսարանում 590 է եղել այսինքն ՝Շիրակի պետական համալսարանում չի լրացվել նախատեսված տեղերը ավելին՝ այստեղ շատ բաժիններ թափուր են մնացել:

Հատկանշականն այն է,որ արդեն քանի տարի է Շիրակի պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական հոսքը չի համալրվում դիմորդներով ի՞նչն է պատճառը:

Զրուցելով մանկավարժների ,մասնագետների հետ ,լսելով փորձագետների դիտարկումները կարելի է մտածել,որ մանկավարժի աշխատանքն այլևս անհետաքրքիր է դպրոցն ավարտող շրջանավարտին:Ստացվում է ,որ մանկավարժական հենքի վրա ստեղծված համալսարանը արդեն քանի տարի է կադրեր չի ապահովում ֆիզիկների,մաթեմատիկների նույնը փաստում է նաև մարզային գերատեսչության տիրույթում գտնվող թափուր աշխատատեղերի ցանկը,որտեղ բնագիտական առարկաների գծով ուսուցիչների թափուր տեղերն են ամենաշատը:Ի դեպ ուսուցիչների պահանջարկ կա նաև հումանիտար հոսքում:Հանրակրթական դպրոցներում սա վերջին տարիներին գերխնդիր է դարձել:Օրերս այս խնդրի վերաբերյալ տխուր վիճակագրություն ներկայացրեց  ԿԳՄՍ փոխնախարար՝Ժաննա Անդրեասյանը:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ մինչև համավարակը ուսուցիչները մյուս ոլորտներում զբաղվածներից միջինում երեք անգամ ավել են, այսպես կոչված, մասնագիտական այրման նշաններ ունենում, ինչը համադրելի է միայն առողջապահության ոլորտի բարձր սթրեսայնության աշխատանքների հետ։ Ամեն վեցերորդ ուսուցիչն աշխատանքը թողնելու ցանկություն է ունենում, որ իրագործում է։

Համավարակից հետո արդեն այս ցուցանիշը դարձել է ամեն չորս ուսուցչից մեկը։

Ընդ որում, մանկավարժությունը թողնելու հարցը հատկապես սուր է 4-12 տարվա ստաժ ունեցող ուսուցիչների մոտ։

Ակնհայտ է, որ ուսուցիչների լավակեցությունը պետք է դառնա ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման քաղաքականության մաս։

Ընդ որում, սա մի խնդիր է, որին աշխարհի երկրները նոր են առնչվում։ Պատրաստի լուծումներ և մեխանիզմներ չկան։

Սիրելի ուսուցիչներ, պատրաստ եմ լսել ձեր կարծիքներն այս մասին»,-ասել էր Ժաննա Անդրեասյանը:

 

Ուսուցիչներ չեն ցանկանում դառնալ մի քանի պատճառներով :Մեծամասնությունը մասնագիտություն ընտրում է հաշվարկային մոտեցմամբ ,որ օրինակ ՏՏ ոլորտը եկամտաբեր է և նույն մաթեմատիկական գիտելիքները կարելի է օգտագործել շահավետ աշխատանք ունենալու տարբերակով քան օրինակ՝ շատ մանկավարժների ոչ արժանապատիվ աշխատավարձը:Ուսուցչի մեկ դրույքաչափն արժե 100.000 դրամ ,իհարկե ,սա պայմանական թիվ է քանի որ յուրաքանչյուր դպրոցն ինքն է որոշում ֆինանսական հատվածը ամեն դեպքում սա մոտավոր ամենաբարձր վարձատրվող ուսուցչի աշխատավարձն է ,որը ըստ երևույթին եռակի քառակի պակաս է այն աշխատավարձի չափից ,որը ստանում է ՏՏ ոլորտի ծրագրավորողը,սակայն այս պայմաններում էլ կրթական կարգի մի ամբողջական շղթայի հատված է խաթարվում երկրում:Տարիներ հետո չեն լինի ուսուցիչներ ,որ կրթեն,սովորեցնեն,գիտելիքներ հաղորդեն:

Այս իրողության կամ այս ոչ հուսադրող փաստի գլխավոր մեղավորը կառավարության գործելաոճն է :Կրթական համակարգում հայտարարված բոլոր բարեփոխումները թերի ,չուսումնասիրված այլ երկրների փորձը լոկալացնելով ,թերևս, հարմարեցրել  են ստանալ կրթական մի մեխանիզմ,որը ընդհատումներով է աշխատում:Նույն ուսուցչի օրինակը դարձյալ բերենք:Ամեն տարի պետական մակարդակով հայտարարվում է,որ ուսուցչի աշխատավարձը բարձրացվում է ,բայց ուսումնական ընթացիկ տարին ամբողջ ուսուցիչն այդ բարձրացումը չի շոշափում իր գրպանում:Նախորդ տարվա ևս մեկ բարեփոխումն էլ ուսուցիչների կամավոր ատեստավորման նորույթն էր ինչը ենթադրում է ուսուցչի աշխատավարձի որոշակի տոկոսի բարձրացում եթե ,իհարկե, ուսուցիչը կամավոր ատեստավորման հարցաշարը հաղթահարի:Այս մոտեցումը մանկավարժական հանրույթի նկատմամբ էլ իր վիրավորական ասպեկտն ունի:

Փորձառու ուսուցչի աշխատավարձը կարելի է նաև բարձրացնել առանց իրենից քննություն վերցնելու ինչը օրինակ արվում է ԱԺ պատգամավորների դեպքում:Չէ՞ որ նրանք կամավոր օրինակ՝ սահմանադրության հոդվածները չեն հանձնում գրավոր քննության տեսքով ,բայց և պարգևավճար են ստանում:

Իսկ ինչու՞ նույն  ուսուցիչը պետք է պարտադիր քննություն հանձնի ապա հետո  պարգևատրվի,իսկ պատգամավորը պարզապես մեխանիկորեն լրացուցիչ գումար ստանա:Չեն ընտրում նաև ուսուցչի մասնագիտությունը,որովհետև դպրոցներում դարձյալ թերի է շրջանավարտին ճիշտ ուղղորդելու մասնագիտություն ընտրելու տրամաբանությունը:

Կառավարություն-դպրոց-մանկավարժ-աշակերտ գործիքակազմը լուրջ  մակարդակի հասցնելու խնդիր կա հանրապետությունում,որ դպրոցն ավարտող աշակերտը իր ապագա մասնագիտությանը չնայի զուտ որպես՝գումարի քսակ,ուսուցիչը չամաչի իր ստացած աշխատավարձից ու այսպես շարունակ:Ի հաստատումն իմ դիտարկումների ևս մեկ օրինակ հղենք՝այս տարի 160 մասնագիտության գծով դիմորդներ չեն եղել այսինքն ոչ տասնյակ է այդ թիվը ոչ երեսուն կամ ավել  հարյուր ու ավելիի մասին է խոսքը .  մասնագիտություններ,որոնք չեն հետաքրքրել դիմորդներին:Իսկ մեր փոքրիկ պետության համար արդյոք շատ չե՞ն տնտեսագետները,հաշվապահներն ու ծրագրավորողները,իսկ ովքե՞ր են կրթելու մեր երեխաներին:

Հեղինակ՝Կիմա Եղշատյան