ԳՅՈՒՄՐԻԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2023 թվականներին Գյումրիում կառուցվելու է «Ամերիկյան թաղամասը»՝ կայուն զարգացման տեսլականով էկոավան։
Նախագիծն իրականացվում է «Համահայկական կոնգրես» կոնսորցիումի «Էկոավանների կառուցապատման ծրագրի» շրջանակներում։
Թաղամասի զարգացման հիմքում դրված է Միավորված ազգերի կազմակերպության՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները, որոնք առանձնացված են երեք խմբի մեջ։
Ամերիկյան թաղամասի կառուցապատումն իրականացնում է «Վեստ Հաուս» շինարարական ընկերությունը։ Տները կառուցվում են կանադական տեխնոլոգիայով՝ SIP վահանակներից (structural insulated panel — կառուցվածքային իզոլացված վահանակ), ինչն ապահովում է ամրություն, էներգախնայողություն, արագ կառուցապատում։ Կարկասային տեխնոլոգիայով է կառուցվում աշխարհում առանձնատների բացարձակ մեծամասնությունը, այդ թվում՝ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ 97%, ԱՄՆ-ՈՒՄ 95%։
Առանձնատները կառուցվում են ջերմամեկուսացված երկաթ-բետոն հիմքով:
Պատերը SIP վահանակներ են՝ 17,4 սմ հաստությամբ։
Երեսպատումն արվում է աղյուսային թերմովահականերով` 3 սմ հաստությամբ։
Պարիսպները կառուցվում են հիպերմամլված աղյուսից։
Համահայկական կոնգրեսի դրամաշնորհի շրջանակներում իրականացվում է բնակարանների արժեքի 50 տոկոսի չափով համաֆինանսավորում 5 կատեգորիայի շահառուների համար՝
1 ՍԵՆՅԱԿ (31,1 ՔՄ)
Արժեքը՝ 10 մլն դրամ
Դրամաշնորհով՝ 5 մլն դրամ
Կանխավճար՝ 1,5 մլն դրամ
2 ՍԵՆՅԱԿ (38,3 ՔՄ)
Արժեքը՝ 12 մլն դրամ
Դրամաշնորհով՝ 6 մլն դրամ
Կանխավճար՝ 2 մլն դրամ
3 ՍԵՆՅԱԿ (70,1 ՔՄ)
Արժեքը՝ 22 մլն դրամ
Դրամաշնորհով՝ 11 մլն դրամ
Կանխավճար՝ 3,5 մլն դրամ
SIP վահանակներով տան կարկասը հնարավոր է կառուցել հաշված օրերի ընթացքում։
SIP վահանակներով կառուցվում է թերմոս-տուն։ Ընդամենը 17,4 սմ հաստությամբ պատի էներգախնայողությունը հավասար է 2,7 մետրանոց աղյուսե պատի նույն ցուցանիշին։
Հարավային բևեռում ամերիկյան արկտիկական կայանը կառուցվել է SIP վահանակներով։ Հարավային բևեռում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև մինուս 60-70 աստիճան։
Կանադական տեխնոլոգիայով տան ամրությունն ապահովում է փայտե կարկասը, որը համակցվում է վահանակների հետ՝ ապահովելով առավելագույն ամրություն։ Այս կոնստրուկցիայով կառուցվող տունը դիմանում է մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի։ Ստանդարտներին համապատասխան կառուցված տան շահագործման ժամանակահատվածն 100 տարի ու ավելին է։
Գյումրիի «Ամերիկյան թաղամասը» գտնվելու է Անի և Ավստրիական թաղամասերի հարևանությամբ։ Թաղամասը մասնավոր բնակելի էկոավան է, որը լինելու է ամերիկյան արվարձանային բնակավայրերի նմանությամբ։
ՀԱՍՑԵ՝
ք․ Գյումրի, Մովսես Խորենացի 34/5
ք․ Երևան, Լեռ Կամսար 30/2
ՀԵՌԱԽՈՍ՝
+37494704774, +37499704774, +37455704774, +37477704774
ԷԼ․ ՀԱՍՑԵ՝
info@panarm.info
info@gyumri.info