
2022-2023 թվականներին Գյումրիում կառուցվելու է «Ամերիկյան թաղամասը»՝ կայուն զարգացման տեսլականով էկոավան։
Նախագիծն իրականացվում է «Համահայկական կոնգրես» կոնսորցիումի «Էկոավանների կառուցապատման ծրագրի» շրջանակներում։

Գյումրիի «Ամերիկյան թաղամասը» գտնվելու է Անի և Ավստրիական թաղամասերի հարևանությամբ։ Թաղամասը մասնավոր բնակելի էկոավան է, որը լինելու է ամերիկյան արվարձանային բնակավայրերի նմանությամբ։
Թաղամասի զարգացման հիմքում դրված է Միավորված ազգերի կազմակերպության՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները, որոնք առանձնացված են երեք խմբի մեջ։
Ամերիկյան թաղամասի կառուցապատումն իրականացնում է «Վեստ Հաուս» շինարարական ընկերությունը։ Տները կառուցվում են կանադական տեխնոլոգիայով՝ SIP վահանակներից (structural insulated panel — կառուցվածքային իզոլացված վահանակ), ինչն ապահովում է ամրություն, էներգախնայողություն, արագ կառուցապատում։ Կարկասային տեխնոլոգիայով է կառուցվում աշխարհում առանձնատների բացարձակ մեծամասնությունը, այդ թվում՝ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ 97%, ԱՄՆ-ՈՒՄ 95%։
Առանձնատները կառուցվում են երկաթ-բետոն հիմքով (ջերմամեկուսացված սկանդինավյան հիմք):
Պատերը SIP վահանակներ են՝ 17,4 սմ հաստությամբ։
Երեսպատումն արվում է աղյուսային թերմովահականերով` 3 սմ հաստությամբ։
Պարիսպները կառուցվում են հիպերմամլված աղյուսից։
ԱՐԱԳ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ
SIP վահանակներով տան կարկասը հնարավոր է կառուցել հաշված օրերի ընթացքում։




ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ
SIP վահանակներով կառուցվում է թերմոս-տուն։ Ընդամենը 17,4 սմ հաստությամբ պատի էներգախնայողությունը հավասար է 2,7 մետրանոց աղյուսե պատի նույն ցուցանիշին։

Հարավային բևեռում ամերիկյան արկտիկական կայանը կառուցվել է SIP վահանակներով։ Հարավային բևեռում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև մինուս 60-70 աստիճան։

ԱՄՐՈՒԹՅՈՒՆ, ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ
Կանադական տեխնոլոգիայով տան ամրությունն ապահովում է փայտե կարկասը, որը համակցվում է վահանակների հետ՝ ապահովելով առավելագույն ամրություն։ Այս կոնստրուկցիայով կառուցվող տունը դիմանում է մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի։ Ստանդարտներին համապատասխան կառուցված տան շահագործման ժամանակահատվածն 100 տարի ու ավելին է։
Գյումրիի «Ամերիկյան թաղամասում» կառուցվելու է 3 տիպի տներ։ Տները ձեռք բերելու համար կարող եք օգտվել «Համահայկական կոնգրեսի» 25 տոկոսի չափով համաֆինանսավորման դրամաշնորհից։
ԹԱՈՒՆՀԱՈՒՍ - 80 ՔՄ




- Կառուցապատման մակերեսը - 80 քմ (յուրաքանչյուր հարկը՝ 40 քմ )
- Հողատարածքի մակերեսը - 105-166 քմ (ներառյալ տան 40 քմ տարածքը)
- Սենյակներ - հյուրասենյակ-խոհանոց, սանհանգույց, 2 ննջասենյակ, պահարան
- Տան արժեքը (առանց դրամաշնորհի) - 16-16,9 մլն դրամ
- Տան արժեքը (դրամաշնորհով) - 12,4-13,3 մլն դրամ
- Կանխավճար - 1,6-2,5 մլն դրամ
ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ - 100 ՔՄ






ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ - 200 ՔՄ






Համաֆինանսավորման դրամաշնորհին դիմելու 2 տարբերակ կա՝ առցանց հայտի լրացում կամ գրասենյակում հայտի լրացում։
ԳՐԱՍԵՆՅԱԿ
ՀԱՍՑԵ՝
ք․ Գյումրի, Մովսես Խորենացի 34/5
ք․ Երևան, Լեռ Կամսար 30/2
ՀԵՌԱԽՈՍ՝
+37494704774, +37499704774, +37455704774, +37477704774
ԷԼ․ ՀԱՍՑԵ՝
info@panarm.info
info@gyumri.info