Գյումրի, Մովսես Խորենացի 34/5
+374 94 704 774, +374 99 704 774, +374 55 704 774, +374 77 704 774
info@panarm.info

3000 երեխա Հայաստանում ապրում է շուրջօրյա խնամքի պետական հաստատություններում

3000 երեխա Հայաստանում ապրում է շուրջօրյա խնամքի պետական հաստատություններում

Աշխարհում շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների միջին համամասնությունը՝ մանկահասակ բնակչության 100․ 000 անդամի հաշվարկով կազմում է 120, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում՝ 666, իսկ Հայաստանում՝ ավելի քան 400 երեխա: Շուրջ 3000 երեխա Հայաստանում ապրում է շուրջօրյա խնամքի պետական հաստատություններում: Մինչդեռ հայտնի չէ մասնավոր հաստատություններում ապրող երեխաների թիվը:Տուժում է երեխաների հոգեբանական առողջ զարգացումն ու կյանքում սոցիալիզացվելու՝ ռեալիզացվելու տարբեր հնարավորությունները: Երեխաները վաղ տարիքում կրում են ամենամեծ վնասները՝ նրանց ուղեղի արագացված զարգացման և հուզական կապվածության խնդիրների հետևանքով:

Այս պատճառով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ արեց՝ ամբողջությամբ արգելել 0-3 տարեկան երեխաներին շուրջօրյա խնամքի հաստատություններում պահելը:Նշված խնդիրներից բացի շուրջօրյա խնամքի հաստատությունները նաև ֆինանսական ծանր բեռ են պետբյուջեի վրա: Հայաստանում այս համակարգի ֆինանսավորման տարեկան արժեքը կազմում է 16.6 միլիոն ԱՄՆ դոլար՝ մեկ երեխայի հաշվով ծախսվում է տարեկան միջինը 3800 ԱՄՆ դոլար: Իսկ եթե երեխան բնակվում է խնամատար ընտանիքում՝ այս գումարն ուղիղ 1000 ԱՄՆ դոլարով նվազում է՝ տարեկան կազմելով 2800 ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերում է մեկ երեխայի հաշվարկով ընտանեկան նպաստին, ապա այն կազմում է տարեկան մոտ 500 ԱՄՆ դոլար: Սա լավագույն տարբերակն է. պետության գումարները խնայելով՝ ապահովել երեխաների կյանքի և ապրելու համար ավելի արդյունավետ պայմաններ:Զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխաների խնամքը նրանց ընտանիքների համար երբեմն նաև անլուծելի հարց է: Հայաստանում շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների մոտ 90 տոկոսն ունի առնվազն մեկ կենդանի ծնող:

 2018 թվականի ապրիլի դրությամբ՝ պետական մանկատներում ապրող 620 երեխաներից 448-ն ունի հաշմանդամություն:Անկախ այն հանգամանքից՝ երեխան ունի հաշմանդամություն, թե ոչ, հաստատություններում երկարաժամկետ խնամքը չպետք է դիտարկվի որպես համընդհանուր տարբերակ: Այստեղ տարանջատումներ են պետք:Չնայած երեխաների պաշտպանությունը բարելավելու և երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը խթանելու ջանքերին, Հայաստանի կառավարությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու մյուս գործընկերները դեռևս բազում խնդիրների են բախվում:Առանց համարժեք ծնողական խնամքի մնացած, աղքատության մեջ ապրող, կամ հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանության համակարգը, անհրաժեշտ չափով ճկուն ու հետևողական չէ՝ երեխաների և նրանց ընտանիքների անընդհատ աճող կարիքները բավարարելու համար: Առաջնահերթությունը մշտապես պետք է տրվի ընտանիքահեն լուծումներին: