Գյումրի, Մովսես Խորենացի 34/5
+374 94 704 774, +374 99 704 774, +374 55 704 774, +374 77 704 774
info@panarm.info

47 դրամական աջակցություն մարտ, ապրիլ ամիսների ընթացքում Շիրակում

47 դրամական աջակցություն մարտ, ապրիլ ամիսների ընթացքում Շիրակում

Շիրակի մարզպետարանի քարտուղարությունը մայիս ամսվա ընթացքում մուտքագրել է քաղաքացիներից ստացված 199 դիմում։

Դիմումներն առնչվել են հետևյալ բնագավառներին`

  • քաղաքաշինություն — 31,
  • առողջապահություն — 9,
  • ՏԻՄ — 5,
  • կրթություն — 3 ,
  • ընդունելություն — 2,
  • սոցիալական նպաստի տրամադրում — 1,
  • ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանություն — 1,
  • հողաշինական — 1,
  • բնապահպանություն — 1։

Բոլոր դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանցից 12-ը դեռևս ընթացքի մեջ է։ Քաղաքացիներից ստացված դիմումների գերակշիռ մասը վերաբերել է դրամական աջակցության տրամադրմանը՝ 145 դիմում։

Շիրակի մարզպետի 2022 թվականի մայիսի 10-ի թիվ 244-Ա որոշմամբ 47 քաղաքացիների տրվել է դրամական աջակցություն (մարտ և ապրիլ ամիսներին ստացված դիմումներին ի պատասխան)։