Գյումրի, Մովսես Խորենացի 34/5
+374 94 704 774, +374 99 704 774, +374 55 704 774, +374 77 704 774
info@panarm.info

Գյումրին ձեռք բերեց 15 միավոր նոր տեխնիկա (տեսանյութ)

Գյումրին ձեռք բերեց 15 միավոր նոր տեխնիկա (տեսանյութ)

ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրով (50-50% հարաբերակցությամբ) ձեռք բերված 14 մեքենաներից 11 այսօր արդեն Գյումրիում էին՝ 4 բազմաֆունկցիոնալ և 7 աղբատար: Նույն ծրագրի շրջանակներում ձեռք բերված «Գրեյդեր»-ը և կառավարության հետ համատեղ իրականացված մեկ այլ սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված էքսկավատոր-ամբարձիչը Գյումրի բերվել էին դեռ նախորդ տարի:

Եվս երկու մեքենա՝ փոշեկուլ և էքսկավատոր-ամբարձիչ, առկա մեքենայական պարկը կհամալրեն առաջիկա օրերին: Ընդհանուր հաշվով սուբվենցիոն երկու ծրագրերի արդյունքում ձեռք է բերվել 15 միավոր տեխնիկա:

Գյումրու քաղաքապետարան