Գյումրի, Մովսես Խորենացի 34/5
+374 94 704 774, +374 99 704 774, +374 55 704 774, +374 77 704 774
info@panarm.info

Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի կառուցման ձգձգվող ոդիսականը

Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի կառուցման ձգձգվող ոդիսականը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այսօր ԱԺ-ում Հյուսիս-հարավ ճանապարհի հետ կապված լավ ու վատ լուրեր հայտնեց:«Հյուսիս-հարավի հետ կապված մեծ խնդիր ունենք:

Մեծ խնդիրը հետևյալն է, որ տարիներ անց, այսքան քննարկված ու այդքան կարևոր Հյուսիս-հարավ ճանապարհի դեռ 5-6 տոկոսն է կառուցված. սա վատ լուրն էր, լավ լուրն էլ նա է, որ վերջին 2-3 տարիների ընթացքում ակտիվ աշխատանք կա տարբեր տրանշների հատվածում, մասնավորապես, նախորդ տարի մեզ հաջողվեց 50 կիլոմետր ասֆալտապատել, որը վերջին տարիների ամենաբարձր ցուցանշին էր, այս տարի, կարծում եմ, այդ ցուցանիշը կգերազանցենք», -ասաց նա: