Գյումրի, Պարույր Սևակ 22
+374 94 704 774, +374 99 704 774, +374 77 704 774, +1 747 774 70 74
new@gyumri.info

«Նոր Գյումրի» սոցիալական բնակարանաշինության ծրագիր

«ՆՈՐ ԳՅՈՒՄՐԻ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

«Համահայկական նախաձեռնությունների» կոնսորցիումը տնակներում բնակվող գյումրեցիների բնակարանային ապահովման խնդրին արմատական լուծում է առաջարկում։ Նախագիծը կոչվում է «Նոր Գյումրի» սոցիալական բնակարանաշինության ծրագիր։

Ի՞ՆՉ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ՊԱՀԻՆ

Գյումրիում առկա են շուրջ 2750 տնակ։ Դրանցում ապրող ընտանիքներն անօթևանի կարգավիճակ չունեն, այսինքն պետությունը նրանց նկատմամբ բնակարանային ապահովման պարտավորություն չունի։ 

Տնակների առկայությունն 1988 թվականի աղետի ուղղակի հետևանքով է, քանի որ  բնակարանային ապահովման խնդրի կարգավորումը ձգձգվել է շուրջ 3 տասնամյակ, այդ ժամանակահատվածում տնակներում ապրող ընտանիքներից շատերը ընդլայնվել են, ձևավորվել են նոր ընտանիքներ։  Այդ բնակիչներին պետության կողմից հատկացվել է մեկ բնակարան, իսկ նոր ձևավորված ընտանիքը շարունակել է բնակվել տնակում։ 

Քաղաքացիների մեկ այլ խումբ, սոցիալական ծանր պայմաններից ելնելով, ստիպված են եղել վաճառելու իրենց հատկացված բնակարանները և մնացել են տնակներում։ Այս և նմանատիպ այլ հանգամանքներով պայմանավորված Գյումրիում տնակներում ապրող մարդկանց խնդիրը վերջնական լուծում չի ստացել։ Իսկ տնակային ավանները դարձել են Գյումրու ճարտարապետական տեսքը խեղաթյուրող հիմնական կառույցները։

Առկա իրավիճակի այլ մանրամասնություններ ներկայացված են տեսանյութում․

Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

«Համահայկական նախաձեռնությունների» կոնսորցիումը առաջարկում է կառուցել Գյումրիում թաղամաս, որտեղ տնակներում ապրող ընտանիքները հնարավորություն կունենան հատուկ պայմաններով ձեռք բերել բնակարաններ։

Թաղամասի կառուցման համար անհրաժեշտ է լուծել մի քանի խնդիր․

  • ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄՈՒՄ
  • ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ
  • ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ, ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
  • ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ
  • ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ

Այս հիմնական կետերի իրագործման համար անհրաժեշտ է 3 հիմնական կառույցների համագործակցություն․

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԿԵՐ

ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄՈՒՄ

Սոցիալական բնակարանաշինության ծրագրի նախագիծը՝ փաստաթղթերը, ժամկետներն ու այլ մանրամասնությունները կմշակվեն Գյումրու համայնքապետարանի համապատասխան բաժինների հետ աշխատանքի արդյունքում։ 

Մեր կողմից ներկայացվում է վիզուալիզացված էսքիզային նախագիծ՝ ապագա նախագծի մոտավոր պատկերը ստանալու համար։ Դիտեք տեսանյութը․

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ

Շուրջ 3000 բնակարան ունեցող թաղամասի կառուցման համար կպահանջի մոտ 30 հեկտար (300.000 քմ) տարածքը՝ հաշվի առնելով բնակարաններից զատ հարակից ենթակառույցները, հանգստի ու կանաչապատ գոտիները և այլ անհրաժեշտ կառույցները։

Հողատարածքը հատկացվում է համայնքի կողմից․  դիտարկվող հողատարածքն է Գյումրու հյուսիս-արևմտյան հատվածը՝ Անի և Ավստրիական թաղամասերի արևմտյան մասը։ Այդ հատվածում «Համահայկական նախաձեռնությունների» կոնսորցիումի կողմից կառուցվում է Ամերիկյան թաղամասը, որը 1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրիում իրականացվող ամենախոշոր մասնավոր բնակարանաշինության նախագիծն է։

Քարտեզում ներկայացված է ապագա թաղամասի առաջարկվող մոտավոր տեղանքը․

ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ, ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ

Կառուցվելիք թաղամասում կոմունիկացիաների անցկացման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացումը հիմնական աշխատանքներից է, որը մի մասը կարող է ստանձնել համայնքը կամ պետությունը։ 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

Բնակարանները կկառուցվեն «Համահայկական նախաձեռնությունների» կոնսորցիումի կողմից՝ դասական կանադական տեխնոլոգիայով՝ էներգախնայող SIP վահանակներով։ Այդ տեխնոլոգիայով է կառուցվել․

ԳՅՈՒՄՐՈՒ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԸ

ՊՌՈՇՅԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԷԿՈԱՎԱՆԸ

Այդ տեխնոլոգիայով է կառուցվելու «ԴՐՈՇ» ԷԿՈԱՎԱՆԸ, ինչպես նաև հայկական էկոավաններ սփյուռքում։  

էներգախնայողություն

SIP վահանակներով կառուցվում է թերմոս-տուն։ Ընդամենը 17,4 սմ հաստությամբ պատի էներգախնայողությունը հավասար է 2,7 մետրանոց աղյուսե պատի նույն ցուցանիշին։

Հարավային բևեռում ամերիկյան արկտիկական կայանը կառուցվել է SIP վահանակներով։ Հարավային բևեռում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև մինուս 60-70  աստիճան։

Սեյսմակայունություն

Կանադական տեխնոլոգիայով տան ամրությունն ապահովում է փայտե կարկասը, որը համակցվում է վահանակների հետ՝ ապահովելով առավելագույն ամրություն։ Այս կոնստրուկցիայով կառուցվող տունը դիմանում է մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի։  Ստանդարտներին համապատասխան կառուցված տան շահագործման ժամանակահատվածն 100 տարի ու ավելին է։

Տեսանյութում ներկայացված է SIP տեխնոլոգիայով կառուցված 6 հարկ ունեցող շենքի սեյսմակայունության փորձարկումը․

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Թաղամասում կառուցվելու է տիպային երկհարկանի շենքեր և հարակից ենթակառույցներ։ Շենքերում լինելու են 1, 2 և 3 սենյակ ունեցող բնակարաներ։ «Համահայկական նախաձեռնությունների» կոնսորցիումի աջակցությամբ շահառուները հնարավորություն կունենան գնելու բնակարաններ հատուկ գնով՝ տնակը քանդելու պայմանով։

  • ՄԵԿ ՍԵՆՅԱԿ (36 ՔՄ) - 3,9 մլն դրամ
  • ԵՐԿՈՒ ՍԵՆՅԱԿ (43 ՔՄ) - 4,9 մլն դրամ
  • ԵՐԵՔ ՍԵՆՅԱԿ (58 ՔՄ) - 5,9 մլն դրամ

* Սույն արժեքի մեջ բնակարանները հանձնվում են առանց վերանորոգման։

** Բնակարանների շուկայական արժեքները նշված գներից շուրջ 3 անգամ բարձր կլինի։ 

Նախագիծը մեր կողմից առաջարկվող տարբեր է, որը ենթակա է վերանայման և վերափոխման։

ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ

Գործընկեր բանկերի միջոցով կիրականացվի բնակարանների կառուցապատման ֆինանսավորում՝ վարկերի տրամադրմամբ։ Էներգախնայող կառուցապատման վարկատեսակով՝ ցածր տոկոսներով, շահառուները հնարավորություն կունենան ամսական նվազագույն վճարումներ իրականացնելու․ նախատեսվող վճարումները կկազմի ամսական 50.000-80.000 դրամ է, որը շահառուների համար հասանելի գումար կլինի։

Շահառուները բնակարանը կգնեն որպես սեփականություն և տնօրինման սահմանափակումներ չեն ունենա։ 

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Կառուցապատման մեկնարկից հետո բնակարանները շահագործման կհանձնվեն 2-3 տարվա ընթացքում։

Արագ կառուցապատում

SIP վահանակներով տան կարկասը հնարավոր է կառուցել հաշված օրերի ընթացքում՝ առանց ծանր տեխնիկայի ներգրավման։

Տեսանյութում ներկայացված է, թե ինչպես է 280 քմ մակերեսով տան կարկասը 4 շինարարի ջանքերով 5 օրվա ընթացքում կանգնեցվում․

ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

Կառուցապատման ընթացքում կլինեն թվով շուրջ 300 մշտական աշխատատեղեր․ շինարարներն ու բանվորները կվերապատրաստվեն SIP տեխնոլոգիայով բնակարանների կառուցման հմտությունները յուրացնելու համար։ Ապագա շահառուները ևս հնարավորություն կունենան աշխատելու որպես շինարարներ և բանվորներ։

ԹԱՂԱՄԱՍԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Թաղամասի զարգացման հիմքում դրվելու է Միավորված ազգերի կազմակերպության՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները, որոնք առանձնացված են երեք խմբի մեջ։ 

Աշխատատեղեր և բիզնեսի հնարավորություններ

Թաղամասի բնակիչները հնարավորություն կունենան ներգրավվելու Գյումրու Ամերիկյան թաղամասում կառուցվելիք բիզնես կլաստերի աշխատանքների մեջ, որը ենթադրում է ներքին սպառման համար ինքնաբավ արտադրությունների ցանցի կազմակերպում և արտահանման խթանման մոտեցում։

Բիզնես կլաստեր տարբեր ծրագրերում կլինեն հարյուրավոր մշտական աշխատատեղեր։

Սեփական նախաձեռնություններ ունեցող շահառուների հետ կիրականացվեն համատեղ սոցիալական ձեռներեցության նախագծեր։

ՆԱԽԱԳԾԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Նախագծի աշխատանքների կիրականացվեն հետևյալ հաջորդականությամբ․

  • Համայնքապետարանի և «Համահայկական նախաձեռնությունների» կոնսորցիումի միջև ստորագրվում է համագործակցության հուշագիր։ 
  • Ձևավորվում է աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն մասնագետներ համայնքապետարանից և «Համահայկական նախաձեռնությունների» կոնսորցիումից։ Աշխատանքային խումբն իրականացնում է ընթացիկ տեխնիկական բոլոր հարցերի կարգավորումը։ 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ծրագիրը բաց է նախաձեռնությունների և համագործակցության համար, եթե ունեք դիտարկումներ, առաջարկներ, գրեք մեզ հետ․

new@gyumri.info

ԳՐԱՍԵՆՅԱԿ՝ 

ք․ Գյումրի, Պարույր Սևակ 22
ք․ Երևան, Լեռ Կամսար 30/2

ՀԵՌԱԽՈՍ՝ 

+37494704774, +37499704774,
+37477704774, +17477747074

ԷԼ․ ՀԱՍՑԵ՝ 

info@gyumri.info
info@panarm.info