Գյումրի, Ֆորալբերգ 8
+374 94 704 774, +374 99 704 774, +374 77 704 774, +1 747 774 70 74
new@gyumri.info

ԳՅՈՒՄՐԻ․info

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Գյումրիում կառուցվում է «Ամերիկյան թաղամաս»՝ կայուն զարգացման տեսլականով էկոավան։ Թաղամասի ընդլայնման նախագծի շրջանակներում այժմ իրականացվում է նոր  բնակարանների ամրագրումներ։

Կառուցվելու են երկհարկանի 1-3 սենյակներ ունեցող բնակարաններ։ Շենքերը հանձնվում են բարեկարգված մուտքերով, բակային տարածքներով, առանձնացված ավտոկայանատեղերով, մուտք արված կոմունիկացիաներով, սակայն առանց վերջնական վերանորոգման։ 

1 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ

Ներքին մակերեսը՝ 37 քմ

Արժեքը դրամաշնորհով՝ 7 մլն դրամ 

Կանխավճար՝ 1 մլն դրամ

Ամսավճար (40 ամիս)՝ 150 հզր դրամ

2 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ

Ներքին մակերեսը՝ 43 քմ

Արժեքը դրամաշնորհով՝ 8,5 մլն դրամ 

Կանխավճար՝ 2,5 մլն դրամ

Ամսավճար (40 ամիս)՝ 150 հզր դրամ

3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ

Ներքին մակերեսը՝ 80 քմ

Արժեքը դրամաշնորհով՝ 13,5 մլն դրամ 

Կանխավճար՝ 3,5 մլն դրամ

Ամսավճար (40 ամիս)՝ 250 հզր դրամ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

Ծրագրին մասնակցելու համար լրացրեք նշված հայտը, մեր մասնագետները կկապնվեն Ձեզ հետ։

Հայաստանն ու Սփյուռքը միավորող կոնսորցիում՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց միություն։ Ունի 3 ռազմավարական առաքելություն․

  • Հայապահպանություն
  • Քաղաքացիական վերահսկողություն
  • Սոցիալական ձեռներեցություն։

Էկոավանների կառուցապատումը ծառայում է այս առաքելությունների իրագործմանը։

Արևմտյան կոնստրուկցիայով և ոճով տների կառուցապատման ընկերություն։ Էներգաարդյունավետ տները կառուցվում են․

  • SIP վահանակներից
  • Երեսպատման թերմովահանակներից
  • Հիպերմամլված աղյուսից։

Կանադական տեխնոլոգիայով է կառուցված ԱՄՆ-ի և Կանադայի առանձնատների 95 տոկոսը։

SIP վահանակներով տան կարկասը հնարավոր է կառուցել հաշված օրերի ընթացքում՝ առանց ծանր տեխնիկայի ներգրավման։

SIP վահանակներով կառուցվում է թերմոս-տուն։ Ընդամենը 17,4 սմ հաստությամբ պատի էներգախնայողությունը հավասար է 2,7 մետրանոց աղյուսե պատի նույն ցուցանիշին։

Հարավային բևեռում ամերիկյան արկտիկական կայանը կառուցվել է SIP վահանակներով։ Հարավային բևեռում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև մինուս 60-70  աստիճան։

Կանադական տեխնոլոգիայով տան ամրությունն ապահովում է փայտե կարկասը, որը համակցվում է վահանակների հետ՝ ապահովելով առավելագույն ամրություն։ Այս կոնստրուկցիայով կառուցվող տունը դիմանում է մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի։  Ստանդարտներին համապատասխան կառուցված տան շահագործման ժամանակահատվածն 100 տարի ու ավելին է։

ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ

100 N Brand Blvd, Glendale, CA 91203  ||  +18184740101,  +18185392247 
2413, Proshyan Ecotown  ||  +37498326299,  +37495326299,  +37495352125
3125, Gyumri Ecotown  ||  +37494704774,  +37499704774,  +37498613042