Գյումրի, Մովսես Խորենացի 34/5
+374 94 704 774, +374 99 704 774, +374 55 704 774, +374 77 704 774
info@panarm.info

ԳՅՈՒՄՐԻ․info

Հայաստանն ու Սփյուռքը միավորող կոնսորցիում՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց միություն։ Ունի 3 ռազմավարական առաքելություն․

  • Հայապահպանություն
  • Քաղաքացիական վերահսկողություն
  • Սոցիալական ձեռներեցություն։

Էկոավանների կառուցապատումը ծառայում է այս առաքելությունների իրագործմանը։

Էկոավանները Միավորված ազգերի կազմակերպության՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համապատասխանող կառուցվող թաղամասեր են։ Առանձնացված են այդ ռազմավարական նպատակների երեք խումբ։

  • Բարեկեցություն,
  • Պարենային ապահովություն,
  • Կայուն տնտեսական աճ,
  • Անհավասարության կրճատում։
  • Մաքուր ջուր և էկոլոգիա,
  • Մատչելի և ժամանակակից էներգիա,
  • Որակյալ կրթություն,
  • Կայուն էկոհամակարգեր։
  • Նորարության և ենթակառույցներ,
  • Անվտանգ բնակավայր,
  • Արտադրության մոդելներ,
  • Համագործացություն։

Գյումրիում կառուցվում է «Ամերիկյան թաղամաս»՝ կայուն զարգացման տեսլականով էկոավան։  Թաղամասում կառուցվելու են 3 տիպի շինություններ․

  • քվադրոհաուսներ
  • թաունհաուսներ
  • առանձնատներ

ՔՎԱԴՐՈՀԱՈՒՍ

Քվադրոհաուսը մեկ շինություն է, որը կազմված է չորս բնակարանից, որոնք ունեն առանձին մուտք և առանձնացված ոչ պարսպապատ հողատարածք։ 

ԹԱՈՒՆՀԱՈՒՍ

Թաունհաուսը մեկ շինություն է, որը կազմված է երեք բնակարանից, որոնք ունենք առանձին մուտք և առանձնացված պարսպապատ հողատարածք։

ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ

ԷԿՈԱՎԱՆԻ ԴԻՐՔԸ

Արևմտյան կոնստրուկցիայով և ոճով տների կառուցապատման ընկերություն։ Էներգաարդյունավետ տները կառուցվում են․

  • SIP վահանակներից
  • Երեսպատման թերմովահանակներից
  • Հիպերմամլված աղյուսից։

Կանադական տեխնոլոգիայով է կառուցված ԱՄՆ-ի և Կանադայի առանձնատների 95 տոկոսը։

SIP վահանակներով տան կարկասը հնարավոր է կառուցել հաշված օրերի ընթացքում՝ առանց ծանր տեխնիկայի ներգրավման։

SIP վահանակներով կառուցվում է թերմոս-տուն։ Ընդամենը 17,4 սմ հաստությամբ պատի էներգախնայողությունը հավասար է 2,7 մետրանոց աղյուսե պատի նույն ցուցանիշին։

Հարավային բևեռում ամերիկյան արկտիկական կայանը կառուցվել է SIP վահանակներով։ Հարավային բևեռում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև մինուս 60-70  աստիճան։

Կանադական տեխնոլոգիայով տան ամրությունն ապահովում է փայտե կարկասը, որը համակցվում է վահանակների հետ՝ ապահովելով առավելագույն ամրություն։ Այս կոնստրուկցիայով կառուցվող տունը դիմանում է մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի։  Ստանդարտներին համապատասխան կառուցված տան շահագործման ժամանակահատվածն 100 տարի ու ավելին է։