Գյումրի, Մովսես Խորենացի 34/5
+374 94 704 774, +374 99 704 774, +374 55 704 774, +374 77 704 774
info@panarm.info

Ամուլսար․ ի՞նչ սպառնալիքներ կան հանքի շահագործումից և ի՞նչ կարող է ստանալ Հայաստանը

Ամուլսար․ ի՞նչ սպառնալիքներ կան հանքի շահագործումից և ի՞նչ կարող է ստանալ Հայաստանը

Զանգեզուրի լեռնաշղթային հյուսիսային հատվածում՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանագծին է գտնվում Ամուլսար լեռնագագաթը (բարձրությունը 2987 մետր)։

Լեռն ունի հանքաքարի, մասնավորապես՝ ոսկու զգալի պաշարներ։ Երկրաբանական ուսումնասիրությամբ առանձնացվել են Տիգրանես-Արտավազդես, Էրատո, Արշակ և Օրոնտես տեղամասերը: Տիգրանես-Արտավազդես, Էրատո տեղամասերի պաշարների շահագործման իրավունքը տրվել է «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը գրանցվել է 2005 թվականի հոկտեմբերից, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ին[1], որը գրանցված է Մեծ Բրիտանիայի Ջերսի կղզում։ Այս հոդվածում մենք չենք անդրադառնում այն հարցին, թե ում է պատկանում ընկերությունը ու տնտեսականից բացի ինչ բնույթի շահ կարող է հետապնդել։

Լիդիան Արմենիայի տրամադրված է հանքավայրի ողջ հաստատված պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքարի, որից ոսկի` 73.733 տոննա (միջին պարունակությունը 0.78 գ/տ), արծաթի` 294.367 տոննա (միջին պարունակությունը ` 9.29 գ/տ) քանակություններով: Հանքավայրը նախատեսվում է շահագործել երկու` Տիգրանես-Արտավազդես միացյալ և Էրատո առանձին բացահանքներով, տարեկան 10 մլն տոննա հանքաքարի արտադրողականությամբ[2]։

Արդյունքում նշված հատվածների շահագործման մեկնարկի դեպքում Լիդիան Արմենիան նշված տեղամասերում իր «առաքելությունը» կավարտի 9 տարվա ընթացքում, որից հետո մենք կունենանք բնապահպանական տեսանկյունից մեծ վտանգ ներկայացնող լցակույտ։

Լիդիան Արմենիայի ներկայացմամբ հանքի շահագործման պարագայում պետական բյուջե հարկային մուտքերը տարեկան կկազմի 40-50 մլն դոլար[3], այսինքն 9 տարվա կտրվածքով՝ 360-450 մլն դոլար։ Մինչդեռ Լիդիան Արմենիան 73,7 տոննա ոսկու վաճառքից (2019 թ․ արժեքով) կստանա շուրջ 3,5 մլրդ դոլար։

Թեև հազիվ թե դրանով լեռան շահագործումը դադարեցվի, կլինեն երկրաբանահետախուզական նոր աշխատանքներ, անշուշտ կհայտնաբերվեն նոր տեղամասեր՝ դրան հետևող ընթացակարգերով։

Հանքարդյունաբերությունն պետության հարստության վաճառքն է, ինչն ընդունելի է, եթե կողմնակի անցանկալի ազդեցություն չի ունենա։ Հանքի շահագործմանը հակադրվող քաղաքացիների դիտարկումն այն է, որ այն բնապահպանական լուրջ խնդիրներ կարող են առաջացնել[4]։

Վտանգ Հայաստանի ռազմավարական ջրային պաշարների համար․ Ամուլսարի հանքավայրի բոլոր ենթակառուցվածքները տեղաբաշխված են Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանում, ինչպես նաև Կեչուտ և Սպանդարյան ջրամբարների մոտակայքում, որոնք իրենց հերթին մտնում են Սևանա լճի ավազանի մեջ։ Դժվար է կանխատեսել, թե հանքի շահագործումն ինչ ազդեցություն կունենա ջրային պաշարների որակի վրա։

Վտանգ Ջերմուկի համար․ Ամուլսարից ընդամենը 8 կմ հեռավորության վրա է գտնվում Ջերմուկ քաղաքը, որը որպես առողջարանային գոտի մեծ սպառնալիքի տակ կլինի, հարցական է նաև հանքային աղբյուրների վրա ազդեցությունը։

Վտանգ էկոհամակարգի համար․ Ամուլսարի անվտանգ շահագործումը ևս հարցականի տակ է, եթե անգամ հանքարդյունաբերության բոլոր ստանդարտները պահպանվեն, միևնույն է որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ լեռան էկոհամակարգն ու շրջակա միջավայրը չի թունավորվի։

Այդ ամենին հակադարձելով և բերելով միջազգային փորձը՝ Լիդիան Արմենիան վստահեցնում է, որ հանքի շահագործումից մեծ սպառնալիքներ չեն կարող լինել, սակայն ռիսկերի բացառման մասին խոսք չի գնում։


Տեսանյութերի միջոցով ներկայացնենք դեմ և կողմ փաստարկներ Ամուլսարի շահագործման մասին․


[1] https://www.lydianinternational.co.uk/

[2] https://www.lydianarmenia.am/index.php?m=pages&lang=arm&p=70

[3] https://www.lydianarmenia.am/img/uploadFiles/ac35d20a4775ba911d8dQ&A_arm.pdf

[4] http://www.armecofront.net/lrahos/inchu-chi-kareli-shahagorcel-amulsary/