Գյումրի, Մովսես Խորենացի 34/5
+374 94 704 774, +374 99 704 774, +374 55 704 774, +374 77 704 774
info@panarm.info

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Գյումրիում կառուցվում է «Ամերիկյան թաղամաս»՝ կայուն զարգացման տեսլականով էկոավան։ 

ՔՎԱԴՐՈՀԱՈՒՍ

Քվադրոհաուսը մեկ շինություն է, որը կազմված է չորս բնակարանից, որոնք ունեն առանձին մուտք և առանձնացված ոչ պարսպապատ հողատարածք։ 

ԹԱՈՒՆՀԱՈՒՍ

Թաունհաուսը մեկ շինություն է, որը կազմված է երեք բնակարանից, որոնք ունենք առանձին մուտք և առանձնացված պարսպապատ հողատարածք։

ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ

Բոլոր բնակարանները հանձնվում են արտաքին երեսպատումով, արտաքին դռնով ու պատուհաններով, ներս բերված կոմունիկացիաներով, առանց վերջնական վերանորոգման։ 

ԷԿՈԱՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Թաղամասի զարգացման հիմքում դրված է Միավորված ազգերի կազմակերպության՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները, որոնք առանձնացված են երեք խմբի մեջ։ 

ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆ

Ամերիկյան թաղամասի կառուցապատումն իրականացնում է «Վեստ Հաուս» շինարարական ընկերությունը։ Տները կառուցվում են կանադական տեխնոլոգիայով՝ SIP վահանակներից (structural insulated panel — կառուցվածքային իզոլացված վահանակ), ինչն ապահովում է ամրություն, էներգախնայողություն, արագ կառուցապատում։ Կարկասային տեխնոլոգիայով է կառուցվում աշխարհում առանձնատների բացարձակ մեծամասնությունը, այդ թվում՝ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ 97%, ԱՄՆ-ՈՒՄ 95%։

Պատերը SIP վահանակներ են՝ 17,4 սմ հաստությամբ։ Երեսպատումն արվում է աղյուսային երեսպատման վահանակներով։

ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ

SIP վահանակներով կառուցվում է թերմոս-տուն։ Ընդամենը 17,4 սմ հաստությամբ պատի էներգախնայողությունը հավասար է 2,7 մետրանոց աղյուսե պատի նույն ցուցանիշին։

Հարավային բևեռում ամերիկյան արկտիկական կայանը կառուցվել է SIP վահանակներով։ Հարավային բևեռում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև մինուս 60-70  աստիճան։

ԱՄՐՈՒԹՅՈՒՆ, ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ

Կանադական տեխնոլոգիայով տան ամրությունն ապահովում է փայտե կարկասը, որը համակցվում է վահանակների հետ՝ ապահովելով առավելագույն ամրություն։ Այս կոնստրուկցիայով կառուցվող տունը դիմանում է մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի։  Ստանդարտներին համապատասխան կառուցված տան շահագործման ժամանակահատվածը 100 տարի ու ավելին է։

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԷԿՈԱՎԱՆԻ ԴԻՐՔԸ

ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ

ՀԱՍՑԵ՝ 

ք․ Գյումրի, Մովսես Խորենացի 34/5
ք․ Երևան, Լեռ Կամսար 30/2

ՀԵՌԱԽՈՍ՝ 

+37494704774, +37499704774, +37455704774, +37477704774

ԷԼ․ ՀԱՍՑԵ՝ 

info@panarm.info
info@gyumri.info